Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերատորներին բերման ենթարկելու տեսագրությունն ուղարկվել է Ոստիկանություն

Ապրիլ 23,2016 14:07

Aravot.am-ի հետ զրույցում 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նշեց, որ ոստիկանների կողմից երեկ իր երկու օպերատորներին բերման ենթարկելու տեսագրությունն ուղարկվել է Ոստիկանություն, որտեղից պատասխանի են սպասում: Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ոստիկանների գործողությունների հետեւանքով շարքից դուրս է եկել լրատվականի` «ֆեյսբուքյան» կապն ապահովող հեռախոսը, ուղիղ եթերն ապահովող սարքը, տեսախցիկը:

Արման Բաբաջանյանը նաեւ ասաց, որ նախորդ տարի` Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից վնասված երեք տեսախցիկներն էլ փոխհատուցվել են:13087567_1064244173636460_1876010985216343017_n

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ազատության հրապարակում հավաքված «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման ներկայացուցիչները երթով ցանկացել են հասնել Բաղրամյան 26 եւ ՀՀ նախագահին ներկայացնել Արցախյան խնդրի կարգավորման հետ կապված պահանջները, ինչպես նաեւ` պահանջել պատասխանատվության ենթարկել պետական բարձր պաշտոնյաների: Քանի որ ցուցարարների երթն արտոնված չէր, ոստիկանները նրանց թույլ չտվեցին  առաջ շարժվել: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում խմբված ցուցարարների եւ կարմիր բերետավորների միջեւ քաշքշուկների  ընթացքում բերման էին ենթարկվել նաեւ 1in.am-ի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը: Ընդհանուր առմամբ, բերման էր ենթարկվել 42 հոգի, որոնք արդեն ազատ են արձակվել:

Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Բաղրամյան պողոտայում լրագրողներին  ասել էր, որ լրատվականների աշխատակիցների հանդեպ ոստիկանների իրականացրած գործողությունների տեսանյութերը կարող են ուղարկել իրենց, եւ դրանք անպայման կուսումնասիրվեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930