Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ-հանրահավաք Ամստերդամում’ Հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով

Ապրիլ 24,2016 09:48

«Նիդերլանդական Օրագիր». Ապրիլի 23-ին’ Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի սրտում’ Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ կազմակերպեցին դեպի քաղաքի մեկ այլ հայտնի’ Beursplein հրապարակ: Այստեղ էլ մասնակիցներն այնուհետև հանրահավաք անցկացրեցին:

Hayastani droshՍա ապրիլ ամսվա մեջ նիդերլանդահայերի նույն քաղաքում արված 2-րդ հանրահավաքն է: Առաջինը’ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի ակցիան էր Ամստերդամի «Դամ» հրապարակում’ ապրիլի 8-ին:

AmsterdamԳարնան համար անսովոր ցուրտ, նաև անձրևոտ եղանակին, մոտ հազարի հասնող ակտիվիստներ էին ժամանել Նիդերլանդների մայրաքաղաք: Ցուցարարների երթուղին մինչ հանրահավաքի հարթակը, ձգվում էր մի քանի կիլոմետր և անցնում էր կենտրոնական փողոցներով, որը հանգստյան օրվան բնորոշ լեցուն էր զբոսաշրջիկներով:

Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Մեծ Եղեռնի պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին:

broshyurՊետք է դիտարկել, որ մարդկանց հետաքրքրությունն անչափ մեծ էր: Ոմանք պարզապես գիտեին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերի մասին, մյուսներն հարցուփորձ էին անում’ մինչև պարզաբանում ստանում էին մասնակիցներից: Շատերն էլ հետաքրքրվում էին երթն ուղեկցող ոստիկաններից, ովքեր իրենց բարձրության վրա էին և մարդկանց համբերությամբ բացատրում էին երթի իրական դրդապատճառների մասին:

Հատկապես կարգալուծվեց տրամվայների կանոնավոր աշխատանքը, որոնք ստիպված էին արգելակել իրենց ընթացքը’ մինչև կանցնեին մարդկանց հոծ խմբերը: Այդ ընթացքում էլ ուղևորները մոտենում էին փոխադրամիջոցի պատուհաններին և դիտում ցուցապաստառները, երթի մասին բրոշյուրներ խնդրում մասնակիցներից: Բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես լուսանկարչական սարքերն էին նախապատրաստում, երբ լսում էին թմբուկների խրոխտ զարկերը: Գետից անցնող զբոսանավերից մեկն էլ, որպես համերաշխություն երկար ազդանշան հնչեցրեց:

Մինչ երթի մասնակիցները կժամանեին Beursplein Հրապարակ, ամբողջ ժամանակ հարթակից հնչել է հայկական ազգային երաժշտություն:

GenocidՀայոց Ցեղասպանության 101 տարելիցին նվիրված բողոքի ակցիան սկսվում է անմեղ զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով:

Ցեղասպանությունը, որպես երևույթի դատապարտումով են հանդես գալիս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից Ջերան Օզհանը,արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն,«Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերպության ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը:

Հուզական և անկեղծ ելույթ ունեցավ Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թևի ղեկավար Լաուրա Յակը: Նա մատնանշեց, որ իրողությունն ունի 101 տարվա պատմություն և 101 տարի է ինչ անարդարություն է տեղի ունենում ու այսօր հայն իր տարածքում ապահով չի ապրում: «Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաև» ասաց նա:

Գեղարվեստական կատարումներով հանդես եկան երգիչներ Վրեժ Սահակյանը, Մամբրե Սիմոնյանը, Սվետլանա Աղաջանյան,Ամստերդամի հայկական եկեղեցու Անի պարային համույթը:

Ապրիլի 23-ի երթ-հանրահավաք ամփոփում է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անդամ տիկին Ինգա Դրոստը:

lragroghԱռհասարակ այս անգամ միջոցառմանը մեծ հետաքրքրասիրություն հանդես բերեց Նիդերլանդական մասսայական ինֆորմացիայի միջոցները’ ի դեմս հանրային հեռուստատեսության և մամուլի մի շարք միջոցների (HET PAROOL, AD.nl և այլք):

Ապրիլի 24-ին Հոլանդահայ կազմակերպությունների անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձաններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930