Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան ձեռնարկներ Իրանում (ֆոտոշարք)

Ապրիլ 24,2016 11:29

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.:

Երեկ, ապրիլի 23-ի երեկոյան, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ի մի էին եկել դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին:Copy of Tehran-23-04-2016-16Tehran-23-04-2016-06

 

Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին Մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև, սրտերում պահելով ցասում ու պահանջ: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930