Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Վերնիսաժի» բարեկարգման աշխատանքների ընթացքին

Ապրիլ 28,2016 20:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատված և ծանոթացել տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ տարածքի միջնամասում գտնվող, չգործող շատրվանների փոխարեն նախատեսվում է ստեղծել նոր ճեմուղի, որի կողային հատվածներում էլ կկազմակերպվի «Վերնիսաժը»՝ ձևավորելով նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ և առևտրային տարածք: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի: Մուտքերն էլ՝ երկու կողմերից, կառանձնանան ջրային ավազաններով: Տարածքը նաև կկահավորվի նստարաններով՝ ձևավորելով երեկոյան հանգստի լիարժեք գոտի: «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ՝ տեղի վարձակալի միջոցներով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթանալով աշխատանքների ընթացքին պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների որակը և հետևել, որ այն ավարտվի սահմանված ժամկետներում:

Երևանի քաղաքակետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930