Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ապրիլ 28,2016 21:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրող Փանոսյանի միջնորդությամբ հետաձգեց ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազը միջնորդությունը հիմնավորեց դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Մինչ այս դատական նիստը, դատախազը նմանատիպ միջնորդություն էր կրկին ներկայացրել, բայց այսօր ասաց՝ լրացուցիչ ժամանակ է պետք, որ այս  գործով որոշ հարցումների պատասխանները պետական մարմիններից ամբողջական ստանան:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի հինգին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: