Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բլոկադա.am». 1990-ականներն ապրածների պատմություններն ու հիշողությունները

Ապրիլ 28,2016 23:58

«Հայ ժողովրդի ուժն իր դժվարություններին հումորով մոտենալու մեջ է։ Նույնիսկ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արդեն հաջորդ օրը, մարդիկ անեկդոտներ էին հորինում»,- ասում է գրող, լրագրող, դերասան Ռուբեն Փաշինյանը:

Մութ ու ցուրտ տարիներ, երկար ու ձիգ հերթեր, ավտոբուսների դռներից կախված մարդիկ, կտրոնով հաց, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի անջատումներ, սով… Շրջափակումը փորձություն էր, որն 90-ականների սկզբին բաժին ընկավ հայ ժողովրդին:

Այդ տարիների դժվարությունների մասին հիշողություններն ամփոփվել են «Բլոկադա.am» ժողովածուում, որի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի պետական կամերային թատրոնում:

Գաղափարի հեղինակը ռուս գրող Եվգենի Պոպովն է։

«Մի քանի տարի առաջ՝ ռուսերեն ստեղծագործող երիտասարդ արձակագիրների փառատոնի շրջանակներում, հայ հեղինակները ներկայացան 90-ականների շրջափակման մասին պատմվածքներով,- պատմում է Ռ. Փաշինյանը.- ամեն անգամ, երբ Եվգենի Պոպովը լսում էր «շրջափակում» բառը, զարմանում էր, չէր հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Կարծում էր՝ խոսքը Լենինգրադի շրջափակման մասին է: Այդ ժամանակ էր, որ ես ու իմ գործընկերները պատմեցինք նրան, թե ինչ շրջափակման մասին է խոսքը: Դրանից հետո էլ ծնվեց «Բլոկադա.am»-ն ստեղծելու գաղափարը»,- պատմում է ժողովածուի կազմող Ռուբեն Փաշինյանը։

«Բլոկադա.am»-ն անդրադառնում է 1990-ականներն ապրածների պատմություններին ու հիշողություններին:

Նախաձեռնության հեղինակներն, այսպիսով` փորձում են աշխարհին ու միջազգային հանրությանը ցույց տալ, թե ով է հայը, ինչ դժվար ճանապարհ է անցել, և որ նրա համար սարսափելի չէ անգամ պատերազմը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930