Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են հակատանկային ականներ (Տեսանյութ)

Մայիս 02,2016 07:38

Մայիսի 1-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված: Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031