Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տեղացած կարկուտը ջարդուփշուր է արել ավտոմեքենաները

Հունիս 19,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրիում քիչ առաջ տեղացած կարկուտը, որը քիչ էր մնում կոտրեր Անի և Մուշ թաղամասերի բազմաբնակարան շենքերի ապակիները, ջարդուփշուր է արել մեծ թվով ավտոմեքենաներ։

Բանը հասել է նրան, որ տուժած վարորդները հավաքվել են Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի վերջնամասում՝ համապատասխան մարմիններին հրավիրելով, որոնք հաշվառում և նկարահանում են։ Ինչպես նկատելի է, տուժած վարորդների թիվը շատ մեծ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: