Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովա. Համանախագահները կարող են հանդիպել առաջիկա շաբաթներին. civilnet.am

Մայիս 06,2016 18:50

Մոսկվան վերահաստատել է իր պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին նպաստելու հարցում. այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է վճռվի բանակցային ճանապարհով: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, որպես միջազգային միջնորդ, այդ նպատակին հասնելու համար կողմերին օժանդակություն ցուցաբերելու հարցում»,- տեղեկացրել է խոսնակը:

«ԱԳՆ-ի օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակով շփումներից այդ թեման չի հանվում. դրան առաջնահերթ ուշադրություն է հատկացվում տվյալ ժամանակահատվածում»,- հավելել է Զախարովան:

Նա տեղեկացրել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «civilnet.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031