Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ. «Սոցիալական աջակցության համար գումարի խնդիր չկա»

Մայիս 06,2016 21:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը եւ «Օքսֆամ» Հայաստանյան գրասենյակն այսօր ներկայացրել են «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» եւ «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:

Հետազոտությանը մասնակցել են 24 քաղաքային և 85 գյուղական համայնքներ: Գնահատումն իրականացվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Լրագրողները Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշվեց ուսումնասիրել հենց այս երկու պետական աջակցության ծրագրերը: Աջեմյանն ընդգծեց, որ դա չափազանց կարեւոր էր, քանի որ բնակչության 60 տոկոսը սոցիալական աջակցության եւ առողջապահական խնամքի ծրագրերի շահառու է, և որ առայժմ շարունակվում է խնդիր մնալ սոցիալական ծրագրերի հասցեականության ապահովումը. «Մարդիկ, ովքեր պետք է ստանան այդ աջակցությունը, սովորաբար տեղեկացված չեն, որ իրենց հասանելի է նման օգնություն, եւ կան մարդիկ, ովքեր չարաշահում են համակարգը, նրանք չպետք է դա ստանան, բայց օգտվելով համակարգի հնարավորություններից՝ գրանցվում են եւ ստանում: Ամենաուշագրավն այն է, որ գումարի խնդիր չկա, հասցեատերերին բավարար աջակցություն ցուցաբերելու համար բավարար ռեսուրսներ կան, խոսքը արդյունավետության մասին է, որը բացակայում է, ճիշտ հասցեատերերը ընդգրկված չեն օգնություն ստացողների մեջ: Պետք է փաստեմ, որ կառավարությունը հանձնառու է եւ պատրաստ ընդունել քննադատությունը, կարծում եմ՝ լուծումը մոտ է»,- հայտարարեց նա:

Ծրագրի մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031