Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Նահապետյան. «Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հայկական կողմի լծակները սաստելու համար շատ ավելին են»

Մայիս 07,2016 17:05

Պաշտոնաթող գնդապետ եւ ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանը մայիսի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի Եվլախ քաղաքին:

«Եվլախը մեծ հաշվով Ադրբեջանի սիրտն է, այնտեղով են անցնում երկիրը կապող երկաթուղիները, ավտոմայրուղիները, նավթամուղները, գազամուղները: Այսինքն՝ եթե Ադրբեջանը լոկալ պատերազմ է սկսում, ապա միայն Եվլախի ուղղությամբ մեր զինված ուժերի գործողությունները կարող են այդ քաղաքում ռազմական հսկողություն իրականացնել: Ի՞նչ եք կարծում: Ես կարծում եմ՝ Ադրբեջանը դրանից հետո կփորձի անել այն, ինչ արեց 1994 թվականի մայիսի 12-ին»,- ասաց նա:

Հայկ Նահապետյանը համարում է, որ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հայկական կողմի լծակները սաստելու համար շատ ավելին են. «Դրա մասին պարբերաբար ասում են ե՛ւ զինվորական բարձրաստիճան անձինք, ե՛ւ պաշտոնյաները, ինչպես նաեւ Հանրապետության նախագահը: Վստահաբար, Ադրբեջանը նման խելահեղության կգնա միմիայն, երբ իրականության զգացողությունը կորցնի: Իսկ որ ինքը պատժվելու է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Հայաստանի դաշնակիցների կողմից, այդտեղ կասկած չունենաք:  Առավել եւս՝ սրանք բոլորը օժանդակող գործոններ են, ամենակարեւոր գործոնը՝ մեր զինվորի, մեր հրամանատարի տոկունությունն է, բարեհոգեբանական բարձր վիճակն է եւ ժողովրդի միակամությունն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031