Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմերով երթ եւ  աղոթք առ Աստված Գարիկ Մովսիսյանի հոգու խաղաղության համար

Մայիս 08,2016 23:04

Մայիսի 8-ի երեկոյան Տավուշի մարզի Զորական  գյուղի հարյուրավոր բնակիչներ՝ Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելեցին Կողբ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցի:  Զորականցիները  եկեղեցի տանող բարձունքի ոլորաններով անցան, եկեղեցի մտան վառվող մոմերով:   Սուրբ Հովհաննես եկեղեցում   Տեր  Սմբատ քահանան  կատարեց ապրիլի 30-ին Թալիշում զոհված զորականցի Գարիկ Մովսիսյանի հոգեհանգստյան արարողություն,աղոթք հնչեցրեց  Գ.Մովսիսյանի եւ  վասն հայրենյաց բոլոր նահատակվածների հոգու հանգստյան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031