Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուստամյանը հավատում է Բագրատյանին, որ միջուկային զենք ունենք. «Մենք եղել ենք միջուկային տերության մաս» (Տեսանյութ)

Մայիս 11,2016 12:56

«Ես ասել եմ, որ եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Եղել է մարդը վարչապետ, տիրապետում է բավականին լուրջ ինֆորմացիայի, որը կարող է հասանելի չլինել բոլորին: Ես այդ առումով հավատ եմ ներշնչում իր խոսքերին, եթե Ադրբեջանը դրանից վայնասուն է բարձրացնում, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին, որ մենք միջուկային զենք ունենք՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանն արդեն իր զենքով սպառնում է մեզ՝ չունենալով դրա արտոնությունն ու հնարավորությունը. «Հայաստանն ամեն պահի պետք է մտածի իր պաշտպանությունն իրականացնելու մասին եւ բոլոր հնարավոր միջոցներով պետք է դա իրականացնի: Եթե մեր առջեւ կանգնած է հստակ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ, նույն ԵՄ պատասխանատուները, փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որ այսօր գոյություն ունի, բոլորի աչքի առաջ պատերազմական գործողություններ է իրականացնում Ադրբեջանը, անընդհատ խոստանում է էլ ավելի մեծացնել իր արսենալը, որեւէ հիմք չկա այսօր մտածելու, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին նոր ավանտյուրա չեն սկսի: Այս անգամ ավելի ծանր հետեւանքներ կունենա, որովհետեւ եթե փորձեն պատերազմը իրենք թեժացնել՝ ավելի մեծ մասշտաբներ կունենա»:

Լրագրողները ճշտեցին՝ եթե ասում եք՝ Բագրատյանը վարչապետ մարդ է, կիմանա, նշանակում է, որ մենք ավելի վա՞ղ ենք ունեցել միջուկային զենք՝ նա պատասխանեց. «Շատ հնարավոր է, ինչու ոչ: Մենք ի վերջո եղել ենք միջուկային տերության մաս: Հիմա ինչպես է այդ ամենը բաշխվել, ինչ է կատարվել, այդտեղ շատ անհայտ պատմություններ կան»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ դա շատ վտանգավոր կլինի, եթե այնուամենայնիվ պարզվի, որ Հայաստանը միջուկային զենք ունի՝ նա պատասխանեց. «Երբ որ պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:

Դիտարկմանը, որ ԵՄ- ուզում է ստուգել, Արմեն Ռուստամյանը ինքը հրավիրեց նրանց այստեղ՝ ստուգելու. «Թող ստուգեն բալանսը զենքի, թող սկսեն այդտեղից: Մենք էլ ասում ենք՝ բալանսը լրջորեն խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի: Պետք է տարածաշրջանում բալանսը պահպանվի: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանն անթաքույց զինվում է արգելված զինատեսակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031