Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի ընդդիմության առաջնորդը Լոնդոնի քաղաքապետի մասին. Ցանկանում եմ տեսնել, թե նա ինչպես է պայթեցնում իրեն Վեսթմինսթերում. The Telegraph

Մայիս 16,2016 10:34

Իտալիայի ընդդիմության առաջնորդ Բեպպե Գրիլոն խոսել է վերջերս Լոնդոնում իր պարտականություններին անցած քաղաքի պատմության ընթացքում առաջին մուսուլման քաղաքապետի մասին։ Իր խոսքի ժամանակ Գրիլոն սկանդալային արտահայտություն է թույլ տվել։ Այս մասին հաղորդում է բրիտանական հանրահայտ The Telegraph-ը։

Անդրադառնալով Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում վերջերս ընտրված մուսուլման քաղաքապետի թեմային՝ Գրիլոն մասնավորապես ասել է. «Հիմա ես ուզում եմ տեսնել, թե նա (նկատի ունի Լոնդոնի մուսուլման քաղաքապետին,-խմբ.) ինչպես է պայթեցնում ինքն իրեն Վեսթմինսթերում (Լոնդոնի պատմական հայտնի շրջաններից է,-խմբ.)»։

Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքապետ ընտրվեց պակիստանական արմատներով մուսուլման Սադիք Խանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031