Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. ՀԱԿ-ի առաջարկությունները չեն քննարկվել (Տեսանյութ)

Մայիս 16,2016 12:46

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 16-ին ներկայացրեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ամբողջ ընդդիմությունը միացյալ պահանջներ է ներկայացրել ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, սակայն բանակցություններն առայժմ որեւէ արդյունք չեն տվել. կոնսենսուս չկա: Նաեւ չեն քննարկվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած առաջարկները. «Մենք ժամանակին հանձնել ենք՝ հինգշաբթի օրը, բայց չգիտեմ՝ ում պատճառով, այդ առաջարկները չեն ընդգրկվել ամփոփագրի մեջ եւ ընդհանրապես որեւէ կերպ չեն քննարկվել: Սա «Կանոնակարգի մասին» օրենքի կոպիտ խախտում է»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ կարելի է շտապողականությունը արդարացնել Սահմանադրության նախատեսած ժամկետներով: Սակայն քանի որ փոխադարձ հայտարարություններ են արվել, թե կոնսենսուսը հնարավոր է, իրենք առաջարկում են, որ հրապարակային երաշխիքներ տրվեն, որ օրենքի ընդունումից հետո կանցկացվի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն ե՛ւ հնարավոր կոնսենսուսի հետ կապված խնդիրները, ե՛ւ բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք ներկայացրել են քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները. «Դրանից է կախված մեր մասնակցությունը երկրորդ ընթերցմամբ քննարկումներին»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այսօր երկրորդ ընթերցումն է, եւ Լեւոն Զուրաբյանը կարող է իր բարձրացրած հարցերը երկրորդ ընթերցման ժամանակ բարձրացնել: Զեկուցողները կպատասխանեն այդ հարցերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031