Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մի՛ շտապեք, քննարկենք, մեզ տվեք պատասխան» (Տեսանյութ)

Մայիս 16,2016 13:16

«Մեր առաջարկը ոչ այնքան կանոնակարգային է, որքան քաղաքական»,- մայիսի 16-ին Ազգային ժողովում, անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկներին, ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ նախորդ անգամ իրենց խոստացել էին, որ առաջինից երկրորդ ընթերցման արանքում իրենց առաջարկները կարող են քննարկման նյութ դառնալ. «Փաստ է, որ մենք այսօր չունենք որեւէ ընդհանրություն, որեւէ ընդհանրական եզրակացություն 5 կետերի շուրջ: Մենք ասում ենք՝ դուք կարող եք անգամ ձեւը գտնել, եթե հայտարարում եք, որ կա քաղաքական կամք նստելու եւ քննարկելու այդ կետերը, դուք որոշեք, թե ինչպես դա կարող ենք անել: Կարող է քվեարկությունը հետաձգվել, արտահերթ նստաշրջան անել: Ինչպես ասում են՝ մուրճն էլ, մեխն էլ ձեր ձեռքին է, դուք որոշեք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծում:

Այլ կերպ մենք այսօր դա չենք կարող քննարկել, որովհետեւ կանոնակարգը թույլ չի տալիս, որովհետեւ այդ 5 կետերը մտած չեն առաջարկությունների մեջ, ոչ էլ այսօր կարող ենք քննարկել, որովհետեւ դրանք ձեւավորված չեն որպես առաջարկներ, ձեզ մոտ չկան ձեւավորված առաջարկներ: Մեր առաջարկը հետեւյալն է՝ Դուք մի՛ շտապեք, քննարկենք, մեզ տվեք պատասխան՝ համաձա՞յն եք ինչ-որ ձեւ գտնել մեր առաջարկները քննարկելու եւ օրենքի նախագծի մեջ տեղավորելու»:

Իսկ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնեց այդ առաջարկությունները՝ նշելով, որ այլ տարբերակ չի մնացել:

Հրանտ Բագրատյանն էլ հավելեց, որ բացի այն, որ իրենք իրենց գործընկերներին լիազորել էին առաջարկություններով հանդես գալ, իրենք էլ են առաջարկություններ կատարել. «Առաջարկություններ ենք կատարել 2 նամակով, առաջին նամակով՝ 36 առաջարկություն, երկրորդ նամակով՝ եւս 1, այսինքն՝ ընդամենը 37 առաջարկություն, այսինքն՝ որպես պատգամավոր ակնկալում եմ այդ 37-ի վերաբերյալ էլ կետ-կետ պատասխան ստանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031