Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Հայ խաղաղապահները կմասնակցեն «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման շտաբային բանակցություններին

Մայիս 17,2016 17:30 Share

ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսի Հանրապետությունում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն:

 

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել