Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն`քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների տնօրենների հետ

Մայիս 17,2016 18:30

Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 14 միջնակարգ դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է մայիսի 27-ին սպասվող այս տարվա վերջին զանգի ավանդական միջոցառումներին ու հորդորել է դրանք կազմակերպել հնարավորին զուսպ: Միաժամանակ հանձնարարվել է տեղերում առավել խիստ հսկողություն սահմանել դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

Անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպման հարցերին` Արամ Սուքիասյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված  նախաձեռնություններին և կարևորել այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը: Քաղաքապետի տեղակալը խոսել է նաև դպրոցներին մատակարարվող սննդի որակի, չափանիշների մասին` հատկանշելով ոլորտը մշտական հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում զոհված զինվորների ուսանած դպրոցներում հուշանկյուններ ստեղծելու Երևանի քաղաքապետի հանձնարարությանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031