Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ

Մայիս 20,2016 19:44

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը հավանություն է տվել «Ենթակառուցվածքների և գյուղա­կան ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքների ջրամատակարարման համակարգերի և Սյունիքի մարզի ընդհանուր առմամբ 31 համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման համար հայտարարված միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշմանը:

Քննարկվել և հաստատվել է վերը նշված ծրագրի շրջանակում Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում 2016-2017 թթ. Ջրամատակարարման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, Սյունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում 2016-2017թթ. ջրամատակարարման համակարգերի վերակառուցման շինաշխատանքների տեխնիկական հսկողության և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման ծրագրերի իրականացման համար անցկացված մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշումը:

Որոշվել է «Ենթակառուցվածքների և գյուղա­կան ֆինանսավորման աջակցություն» (ԵԳՖԱԾ) ծրագրի շրջանակում 2016-2017 թթ. իրականացվելիք համայնքային ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքների ցանկում ներառել Հոռոմ, Ծովինար, Վարդենիկ և Նորատուս համայնքները: Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Բաղադրիչ  4 Գյուղական Ֆինանսավորում (Այգեգործական վարկեր)» ենթաբաղադրիչի շրջանակներում «Տեխնիկական աջակցություն» ծրագիրը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031