Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի առթիվ

Մայիս 27,2016 17:09

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել նորանոր նվաճումներ կյանքի բոլոր ասպարեզներում:

Վարչապետն իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

այս հիշարժան տոնի առթիվ շնորհավորելով ձեզ՝ պատգամում եմ, որ երբեք չմոռանաք ձեր հայրենիքը, պատրաստ լինեք նրա պաշտպանությանը, շենացմանն ու բարգավաճմանը նվիրվելուն: Հիշեցե՛ք, կյանքի բոլոր էտապներում մեր բոլոր հաջողությունների համար մենք պարտական ենք մեր Հայրենիքին: Հայրենիքն է, որ հոգատար ծնողի պես սիրում ու փայփայում է մեզ, հոգում մեր մասին:

Երկրի շենացումը սկսում է ընտանիքից և սերմնավորվում դպրոցում՝ ձեր ուսուցիչների տված գիտելիքներով: Համոզված եմ, որ դպրոցից սկսվող Վերջին Զանգի ղողանջները նոր ազդակ են լինելու կյանքի դժվարին ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելու համար: Կցանկանայի, որ մասնագիտական ինչ կողմնորոշում էլ ընտրեք, ձեզ վրա պատվով կրեք Արցախի արժանի զավակ լինելու կոչումը:

Եղե՛ք մեր հայրենիքի արժանի զավակներ, իմացե՛ք, որ հայոց աշխարհին պետք են ուսյալ, խելացի ու բանիմաց մարդիկ: Համոզված եմ՝ դուք եք լինելու Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի, ապրիլյան ազատամարտի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն րոպե կրկնել ձեր հայրերի ու եղբայրների սխրանքները:

Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ. թո՛ղ այն հնչի որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող մեկնարկ:

Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, դեպի նոր բարձունքների նվաճում»:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031