Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի վերաբերյալ հերթական վճիռը կկայացնի հունիսի 2-ին

Մայիս 28,2016 11:42 Share

2016թ. հունիսի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի իր կայացրած վճիռը, որը վերաբերվելու է Ադրբեջանի քաղաքացիներ Յունուսովայի և Յունուսովի համատեղ ներկայացրած հայցին։ 1955թ. ծնված Արիֆ Յունուսովն ու Լեյլա Յունուսովան ամուսիններ են, որոնք ապրում են Բաքվում։ Տիկին Յունուսովան աշխատում է որպես տնօրեն՝ Խաղաղության և Ժողովրդավարության ինստիտուտում, որը ոչ պետական կազմակերպություն է և զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, նրա ամուսինը՝ Արիֆը, նույնպես աշխատում է նույն ընկերությունում։

2014թ. հուլիսին ամուսինները ձերբակալվել են։ Նրանց առաջադրվել էին տարբեր բնույթի մեղադրանքներ, այդ թվում, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և պետական դավաճանություն իրագործելու։ Նրանց հանդեպ կիրառված խափանման միջոց  ընտրված կալանքը երկարաձգվել է մի քանի անգամ։ Վերջիվերջո, 2015թ. օգոստոսին, նրանք դատապարտվեցին 9 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս որոշումը հետագայում բողոքարկվեց, որից հետո ամուսինների հանդեպ կայացվեց նոր դատավճիռ՝ պայմանական ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։

Ամուսինները առողջական լուրջ խնդիրներ են ունեցել ազատազրկման վայրերում։ Նրանց պնդմամբ՝ բանտում իրենց չի հատկացվել առողջական անհրաժեշտ օգնություն, որի հետևանքով իրենց հիվանդություններն էլ ավելի են խորացել։ Այս գործի առնչությամբ ՄԻԵԴ-ը վճիռ կկայացնի 2016թ. հունիսի 2-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել