Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական այցով Վրաստան է այցելել Սլովակիայի նախագահ Կիսկան. Грузия Online

Մայիս 30,2016 12:45

Պաշտոնական այցով մեր հարևան Վրաստան է այցելել Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։

Սլովակիայի ղեկավար Կիսկային Թբիլիսիի նախագահական նստավայրում ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Երկու երկրների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սլովակիայի և Վրաստանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

Սլովակիայի նախագահը Վրաստան է ժամանել մեծ պատվիրակության հետ, որի կազմում են նաև սլովակ գործարարները։ Նախատեսվում է, որ նախագահի հետ նրանք կմասնակցեն Թբիլիսիում և Բաթումիում կայանալիք վրաց-սլովակիան բիզնես ֆորումներին։ Այս մասին արտահայտվել է նաև Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Դավիդ Զալքալիանին. «Կարևոր է, որ քաղաքական հարցերից բացի, այցի ընթացքում նախատեսված է քննարկել նաև տնտեսական հարցեր»։

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Վրաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաև մեր հարևան երկրի ինտեգրացիոն գործընթացները եվրոպական տարբեր կառույցներին։ Նախատեսվում է, որ նախագահ Կիսկան հանդիպում կունենա նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և  խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։

Սլովակիայի նախագահը հայրենիք կվերադառնա 2016թ. հունիսի 2-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031