Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «2015 թվականը Հայաստանի համար հետաքրքիր ու կարեւոր տարի էր»

Մայիս 30,2016 14:18

2015 թվականը Հայաստանի համար հետաքրքիր ու կարեւոր տարի էր` եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Այս կարծիքին է «Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Այդ մասին նա ասաց «Կովկասի ինստիտուտ»-ի կազմակերպած «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովում:

Ըստ քաղաքագետի, Հայաստանի համար քաղաքական տարին սկսվեց հունվարի 2-ին, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵԱՏՄ-ին: Այս կառույցում Հայաստանի անդամակցությանն ընդդիմախոսների եւ կողմնակիցների բերած տնտեսական փատարկներին, քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով ԵԱՏՄ-ն մեծամասամբ քաղաքական կառույց է:

2015 թվականի արտաքին քաղաքական իրադարձություններից քաղաքագետն առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցին նվիրված միջինացումները` առանձնահատուկ կարեւորելով Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը եւ դրան հաջորդած ելույթը, որով ցեղասպանություն եզրույթի օգտագործմամբ, Պապը Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմությունից տեղափոխեց առհասարակ ցեղասպանությունների, քրիստոնյաների եւ համաշխարհային պատմության կարեւորագույն իրադարձությունների տիրույթ:

Քաղաքագետն, առանձնացնելով 2015 թ-ին ԼՂՀ հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունները, նշեց, որ 2016 թվականի էսկալացիան իր վրա կրում է 2015-ի բավական լուրջ սրացման հետեւանքները`հավելելով, որ 2015-ին հակամարտության գոտում կիրառվեցին ծանր զինատեսակներ, անգամ տանկեր:

Արտաքին քաղաքական տարին, ըստ քաղաքագետի, ավարտվեց դեկտեմբերի 7-ին, երբ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ մեկնարկում է ՀՀ-ԵՄ բանակցությունների նոր փուլը:

Բանախոսի կարծիքով, դա վկայում է այն մասին, որ Եվրոպան սկսել է ընկալել քաղաքական իրողությունները եւ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման՝ առանց տնտեսական հատվածի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031