Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ինստագրամը» Հայաստանում ամենաարագ աճող սոցիալական ցանցն է»

Հունիս 01,2016 17:05

«Ինստագրամը» մոտ 80 հազար ակտիվություն է ցույց տալիս Հայաստանից»,- հունիսի 1-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա, «Ինստագրամը» Հայաստանում ամենաարագ աճող սոցիալական ցանցն է. «Դա կարելի է տեսնել, երբ օրինակ՝ «Ֆեյսբուքի» հետ համեմատենք. մեր փոփ աստղերը, էստրադայի կամ հեռուստատեսության աստղերի ընթերցողների քանակը, եթե համեմատեք «Ֆեյսբուքում» եւ «Ինստագրամում», կտեսնեք, որ «Ինստագրամը» առաջ է անցել: Իսկ եթե մի սոցիալական ցանց մտնում են այդպիսի հայտնի դեմքեր, արագ իրենց հետեւից բերում է մնացածին: Այնպես որ Հայաստանում հաջորդ թնդացող սոցիալական ցանցը «Ինստագրամն» է լինելու»:

Նշենք, որ անդրադառնալով «Ինստագրամում» գրանցված երեխաների թվին, Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ նրանք Հայաստանում գրանցված օգտատերերի թվի 1/3-ն են կազմում 13-18 տարեկանները, այն դեպքում, երբ «Ֆեյսբուքում» նրանք կազմում են 1/6-րդը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930