Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երեխաներն ու թոռները առողջ մեծանան

Հունիս 01,2016 17:50

Այս հորդորով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմեց այսօր «Միկա» մարզադահլիճում ներկա ծնողներին, որոնք եկել էին «Երեխաների պաշտպանության օրվա» առիթով կազմակերպված մարզական միջոցառմանը:

 

h1Միջոցառումը ՄՕԿ-ի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում ավանդաբար կազմակերպում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով:

h3 h4

Ուրախալի է, որ նախադպրոցական հիմնարկների սաների մասնակցությամբ միջոցառումն ընդլայնում է ընդգրկման շրջանակները: Այս անգամ բացի Երեւանի վարչական շրջաններից մասնակցեցին նաեւ հանրապետության տարբեր մարզերից՝ Արագածոտն, Արարատ, Կոտայք, Արմավիր, ժամանած մանկապարտեզների սաները:

h5

24 նախադպրոցական հիմնարկների երեխաները մրցեցին արգելքների հաղթահարում վազքով, տեղից հեռացատկ եւ պարանի ձգում ձեւերից:

Միջոցառման ավարտին բոլոր երեխաներն արժանացան Գագիկ Ծառուկյանի նվերներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930