Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը ցուցմունք կտա

Հունիս 02,2016 18:05

ԱԺ պատգամավորի որդու պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը առաջիկայում գործի վերաբերյալ մանրամասներ կհրապարակի

«Այն, ինչ ինձ ասել է, փաստաբանական գաղտնիք է, հրապարակման ենթակա չէ: Իրավունք չունեմ ասել՝ ինչ է ինձ հայտնել Գուրգեն Արսենյանը»,- Aravot.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում 5 անձանց միջեւ չնչին առիթից՝ ուսով դիպչելու պատճառով, վիճաբանություն էր ծագել, որը շարունակվել էր ակումբից դուրս` վերածվելով կռվի: Գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Մեղադրյալների ցանկում է նաեւ պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը:

Hayk_AlumyanՀայկ Ալումյանն արդեն հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրանից հետաքրքրվեցինք՝ եթե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչ է պատմել՝ ինչ առնչություն է ունեցել վիճաբանությանը, պարոն Ալումյանն ասաց. «Այս պահին նրա դիրքորոշումը հրապարակման ենթակա չէ: Ինքը մոտ ժամանակներս կտա ցուցմունք եւ դրանից հետո այդ ամենը հնարավոր կլինի պաշտոնապես հրապարակել: Ինքը հենց մեղադրանքի խուլիգանության որակումը չի ընդունում»:

Մեր հարցին՝ իսկ ինչն է ընդունում, փաստաբանն ասաց. «Դա արդեն ցուցմունքից հետո կկարողանանք հրապարակել: Խնդիրն այն չէ, որ փորձում ենք ինչ-որ բան թաքցնել, խնդիրն այն է, որ իրավունք չունենք ավելի շուտ տեղեկատվություն տալ, քան իմ պաշտպանյալն այն պաշտոնապես քննությանը կներկայացնի»:

Մեր հարցին՝ այսինքն, մինչ այժմ ցուցմունք չի՞ տվել, փաստաբանն ասաց. «Կարճ ցուցմունք տվել է »:

Թե քանի անգամ է հարցաքննվել, պարոն Ալումյանն ասաց՝ նախաքննական գաղտնիք է:

Մեր հարցին՝ իսկ դուք ինչը չեք ընդունում ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում, պարոն Ալումյանն ասաց. «Ես կուզեի այդ հարցը մեկնաբանել, երբ իմ պաշտպանյալը կտա հանգամանալից ցուցմունք: Որպես իրավաբան կարող եմ ընդհանուր առմամբ՝ այս դեպքի հետ չկապված, ասել՝ քրեական օրենսգրքի 258 հոդվածով որ դեպքում է վիճաբանությունը սովորական վիճաբանություն, իսկ որ դեպքում է խուլիգանություն, որովհետեւ ցանկացած վիճաբանություն չէ, որ նաեւ խուլիգանություն է իրենից ներկայացնում»:

Հիշեցնենք նաեւ, որ Գուրգեն Արսենյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխվել է, նա ազատ է արձակվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930