Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ նկարիչ Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը

Հունիս 03,2016 18:42

Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ կանանց միջազգային միավորման, Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության Արտ-Կովկաս տարածաշրջանային ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի նկարիչների  միությունում բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նշեց.«Էդուարդ Վարդանյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ և ուրույն ձեռագրով: Երկար տարիներ Վարդանյանը նվիրել է գեղարվեստի ակադեմիային՝ կրթելով բազմաթիվ սերունդներ: Նրա աշխատանքները յուրահատուկ են և կրկնելն անհնար: Շնորհավորում եմ այս գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ՝ ցանկանալով Էդուարդ Վարդանյանին մեծ եռանդ և աշխատանքային բեղուն գործունեություն»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհավորելով նկարչին 70-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարը նշեց. §Սիրելի° բարեկամներ, գեղարվեստի ակադեմիան իսկապես հարուստ է Վարդանյանով: Մեր սիրելի Էդուարդը տարիներ շարունակ սերունդներ է կրթել՝ իր արվեստն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ նկարիչներին: Վարդանյանի արվեստում գրավում են կերպարները՝  մարդը և կենդանին՝ որպես բնության հրաշքներ: Մարդկանց և կենդանիների պատկերները նրա աշխատանքներում արված են լակոնիկ, վրձնի ճշգրիտ և սահուն շարժումներով: Հետաքրքրական է, որ Վարդանյան ընտանիքում  հայրը վերարտադրում է  ավանդական հայկական, պատմական անցյալը, իսկ դուստրը մեզ է ներկայացնում եվրոպական քաղաքակրթությունը¦:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը նկարիչ էդիկ Վարդանյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Էդուարդ Վարդանյանի արվեստի մասին դրվատանքի խոսքով հանդես եկավ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր  Արամ Իսաբեկյանը:

Միջոցառման վերջում  հանդես եկավ հեղինակ Էդուարդ Վարդանյանը: Արվեստագետը   շնորհակալություն հայտնեց  Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իր արվեստը բարձր գնահատելու և աշխատանքների ցուցադրությանն աջակցելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930