Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն՝ Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ (ֆոտոշարք)

Հունիս 04,2016 15:15

2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։

paytyun1

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։

Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ, որտեղ առաջացած պայթյունից վնասվել են  շենքի մուտքի դռան ապակիները և աստիճանահարթակի ծածկը` պատճառելով զգալի չափերի վնաս:
paytyun
Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 04-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930