Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշքեկում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության երկու տասնյակից ավել հարցեր:

Հունիս 07,2016 15:09 Share

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Նիստի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր:

 

Մամուլի հաղորդակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել