Լրահոս
Օրվա լրահոսը

Գետի վարարումից զինվորներ են տուժել

Հունիս 08,2016 17:19

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Ջաբրայիլի դրքերում, բնական աղետի պատճառով, դժբախտ դեպք է գրանցվել: Գիշերը գետը վարարել է եւ լցվել դիրքերը: Աղետի պատճառով, դիրքերում հերթապահող վեց  զինծառայողներ տուժել են: Ջուրը նրանց քշել է: Նրանցից չորսին արդեն գտել են` բավական ծանր վիճակում: Առայժմ հստակ հայտնի չէ`զոհեր կա՞ն, թե`ոչ: Հնարավոր զոհերի մասին միայն խոսակցություններ են: Հայտնի է միայն, որ զինծառայողներից մեկը Մասիսից է, մյուսը`Արմավիրի մարզի  Զվարթնոց գյուղից:

Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ

Հ.Գ.- Ավելի ուշ քննչական կոմիտեի կայքէջում հայտնվեց հետեւյալ տեղեկությունը. «Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930