Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու նախագիծը դիտողությունների է արժանացել ու հետ ուղարկվել

Հունիս 08,2016 18:25

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, որը բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան ասել էր՝ «Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում՝ նկատի ունեմ Երեւան, Թբիլիսի, Բաքու քաղաքներում օդանավակայանների գները՝ մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանը ունի առավելություն գների առումով»:

Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ եթե ՀՀ-ում փոխադրումները ավիաուղիներով ավելի մատչելի են, ինչի՞ համար են ՀՀ քաղաքացիները նախընտրում գնալ Թբիլիսի քաղաքից իրականացնել չվերթները: Կառավարությունը հորդորեց հարցն ուղղել գրավոր:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել էր, որ իր ու Թեւան Պողոսյանի նախագծի հիման վրա կառավարությունը նոր փաթեթ է պատրաստում՝ Զինապարտության մասին օրենքում փոփոխությունների, որով 18 տարեկան բոլոր տղաները պետք է զորակոչվեն բանակ, այսինքն, տարկետումը պետք է հանվի:

Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագրի է արժանացել իր հարցումը եւ ե՞րբ է լինելու քննարկումը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց նախագիծը մի շարք դիտողությունների է արժանացել ու պարզ է դարձել, որ այն պատրաստ չէ դրվելու քննարկման, հետեւաբար հետ է ուղարկվել լրամշակման. «ԿԳՆ-ն պարտավոր է այն լրամշակել, աշխատանքներն արդեն ավարտված են, մոտակա շաբվաթվա ընթացքում քննարկումները կլինեն, եւ թե՛ դուք, թե՛ պարոն Պողոսյանը կհրավիրվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930