Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետ. «Որեւէ քրեական գործ քաղաքապետի վրա չկա, չի եղել ու չի էլ լինի». «Ժողովուրդ»

Հունիս 09,2016 11:44

«Ժողովուրդ»-ը սպասվող ընտրությունների մասին խոսեց Վանաձորի գործող  քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ։

– Պարոն Դարբինյան, առաջադրվելո՞ւ եք սպասվող քաղաքապետի ընտրություններում։

– Չէ, ես չեմ առաջադրվելու։

– Ինչո՞ւ։

– Բայց դա շուտվա որոշում էր, դեռ նախորդ ընտրություններին էլ չէի ուզում մասնակցել։

– Ինչո՞ւ չեք ուզում, արդյո՞ք քաղաքական հրահանգ կա, որ Ձեզ այլեւս չեն ուզում տեսնել։

– Չէ, չէ, նման բան չկա, ընդհակառակը, ես այս տարածաշրջանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն եմ, չէ՞, նման բան չկա։

– Ձեր միանձնյա որոշո՞ւմն է եղել, չմասնակցել, թե՞ Ձեզ հասկացրել են չառաջադրվել։

– Չէ չէ, ես պարզապես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ։

– Հնարավո՞ր է՝  Ձեր դեմ մշտապես ներկայացվող բողոքներն են պատճառը, որոնց հիման վրա անգամ ոստիկանության Լոռու մարզում նյութեր էին նախապատրաստվում։ Ձեր բարեկամն էր դիմել իրավապահներին եւ հայտնել Ձեր ու Ձեր հարազատների սպառնալիքների մասին։

– Իմ վրա որեւէ քրեական գործ չկա, չի էլ եղել։ Որեւէ քրեական գործ քաղաքապետի վրա չկա, չի եղել ու չի էլ լինի։

– Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում պաշտոնից ազատում, հետո քրեական պատասխանատվության են ենթարկում։ Գուցե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այո-ն չապահովեցիք, ու դա դարձավ Ձեր քաղաքապետ չլինելու ճակատագրական պատճառը։

– Ոչ, ո՛չ, ո՛չ, դա իմ որոշումն է, նույնիսկ 2012 թվականին, ես չէի ուզում դնել այն ժամանակ, բայց դրեցի, բայց հիմա… Իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ ես 2016 թվականի ընտրություններին չեմ մասնակցելու:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930