Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Էլբակյանն արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» մրցանակին

Հունիս 09,2016 16:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Նորությունների ակնառու լուսաբանման` «Կարճ վավերագրական նյութ/ ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի` «Նոր Անգլիա «Էմմի» մրցանակը (New England Emmy Awards – Outstanding News Report – Serious Feature) վերջերս շնորհվել է 25-ամյա Անուշ Էլբակյանին:

Անուշն ավելի վաղ ստացել է եւս երկու հեղինակավոր մրցանակ։ Նա մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների եւ հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել է Փուլիթցերյան մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ-ի՝ Առցանց նորությունների ասոցիացիայի (Online News Association)՝ առցանց լրագրության մրցանակը (Online Journalism Award)՝ հրատապ նորությունների լուսաբանման համար:

mrcanakՆա 10 տարեկան էր, երբ Հայաստանից մեկնել է, սովորել է ԱՄՆ-ի Սաֆոլք համալսարանում ( Suffolk University) :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: