Լրահոս
Օրվա լրահոսը

«Լա՞վ է, թե վատ օգտվել ՌԴ ռադիոլոկացիոն կայաններից եւ տեսնել` ինչ է կատարվում Ադրբեջանի տարածքում». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Հունիս 14,2016 13:08

«Հայկական եւ ռուսական ՀՕՊ համակարգերը տեխնիկապես միավորված են: Դա լա՞վ է, թե ոչ` չգիտեմ, բայց դատեք ինքներդ` Հայաստանը փոքր երկիր է, իսկ փոքր երկրները անվտանգության ապահովման խնդիր ունեն: Որոշեք` ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորություններից օգտվելը լա՞վ է, թե՞ վատ»,-«Անդրադարձ մամուլի ակումբում այսօր` հունիսի 14-ին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին:

Իսկանդարյանը շարունակեց հարցադրումը «Լա՞վ է, թե վատ օգտվել ՌԴ ռադիոլոկացիոն կայաններից` տեսնելու համար, թե ինչ է կատարվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իրանի տարածքում»:

Իսկանդարյանի խոսքով` այլ է հարցը, որ «Ֆեյսբուքում» ի հայտ եկած «քաղաքագետները» եւ «ռազմական փորձագետներն» անհիմն քննադատում են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակաօդային պաշտպանության համաձայնագիրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930