Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս երկրպագուների արկածները Ֆրանսիայում. The Endependent (Տեսանյութ)

Հունիս 15,2016 13:21

2016թ. հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկած Եվրո-2016-ի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ընթացող ֆուտբոլային հանդիպումներին զուգահեռ քննարկվում են նաև Ֆրանսիա մեկնած ռուս երկրպագուների պահվածքը, ինչն արդեն մի քանի անգամ հասցրել է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ռուս երկրպագուների մասին ծավալուն անդրադարձ է կատարել հանրահայտ The Endependent-ը:

Fans 4Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի մեկնարկի առաջին իսկ օրերից ռուս երկրպագուները հայտնվեցին աղմկոտ մի շարք իրադարձությունների կենտրոնում։ Ֆրանսիա ժամանած ռուսները մի քանի անգամ ծեծկռտուքի բռնվեցին անգլիացի երկրպագուների հետ։ Ռուսաստան-Անգլիա (ավարտվել է ոչ ոքի՝ 1-1,-խմբ.) հանդիպման ավարտին նույնպես մթնոլորտը լարվեց, իսկ ՈՒԵՖԱ-ն զգուշացրեց, որ ռուս երկրպագուների նմանատիպ պահվածքի շարունակման պարագայում կարող են որոշ պատժամիջոցներ կիրառվել։

Fans 3Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ և հետո Մարսելում տեղի ունեցած ծեծկռտուքների պատճառով ֆրանսիական իշխանությունները Ռուսաստանի Դաշնության 29 քաղաքացու են արտաքսել երկրից, ևս 6-ին արգելել են մուտք գործել Ֆրանսիա, քանի որ տեղեկություններ կային, թե այդ 6-ը երկրպագուների շարժման պարագլուխներ էին և կարող էին նոր անկարգությունների հրահրման պատճառ դառնալ։

fansՆշվում է, որ տեղի ունեցած բախումների և ծեծկռտուքների տեսանյութերն ու լուսանկարները տարածվում են ռուսական լրատվամիջոցներում:

Աղբյուրը նշում է, որ ռուս երկրպագուների մասնակցությամբ նոր բախումներ են հնարավոր նաև ֆրանսիական Լիլում, որտեղ այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին Ռուսաստանի ազգային հավաքականը հանդիպում կանցկացնի Սլովակիայի հավաքականի հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930