Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեձույլ պատվանշան` Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանին

Հունիս 16,2016 20:45

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 14-ին Ստեփանակերտում` Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար դեսպան Արա Պապյանը և քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը հանդիպեցին Արցախի հերոս՝ գեներալ Վիտալի Բալասանյանին:

Քաղաքագետները Ստեփանակերտ էին բերել ԱՄՆ Նյու Յորք – Նյու Ջերզի նահանգների հայ համայնքների կողմից՝ հատուկ գեներալ Բալասանյանի համար ոսկուց պատրաստված «Տիգրան Մեծ» կրծքանշանը:

Balasanyan-Papyan-Martirosyan

Կրծքանշանը հանձնեց դեսպան Արա Պապյանը: «Տիգրան Մեծ» ոսկեձույլ պատվանշանը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստել են՝ ի ճանաչումն և արժեվորումն այն անգնահատելի ավանդի, որ Վիտալի Բալասանյանն ունեցել է ապրիլյան մարտերի օրերին՝ ըստ էության բեկում մտցնելով պատերազմի ընթացքի մեջ և անուղղակիորեն փրկելով Ստեփանակերտն ու ողջ Արցախը՝ թշնամու՝ Աղդամի ուղղությունից սպառնացող գրավումից: Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն իր խոսքում հատկապես ընդգծեց, որ սա, լինելով խորհրդանշական նվեր՝ վկայությունն է այն սիրո և հարգանքի, որ Արցախի հերոսը վայելում է հայրենիքում և սփյուռքում և որ պատվանշանի հանձնումը երախտագիտության արտահայտությունն է այն գործարարների և ԱՄՆ հայ համայնքի ազդեցիկ անդամների, որոնք ոչ միայն շարունակում են հետևել նրա գործունեությանը, այլև՝ Հայաստանում՝ ներառյալ Արցախում, մեծ ներդրումներ են կատարել:

Գեներալ Վիտալի Բալասանյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ զգացված է գնահատանքից, և որ Արցախի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի գործն է, իսկ իր ներդրումն այդ գործում համեստ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930