Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմիկը խանգարում է աթերոսկլերոզի զարգացմանը

Հունիս 17,2016 13:30

Կանանց համար դդմիկն անփոխարինելի հակացելյուլիտային մթերք է

Բանջարեղենները մեր օրգանիզմին ոչ միայն ապահովում են մեծ քանակությամբ օգտակար նյութերով եւ վիտամիններով, այլեւ օրգանիզմից դուրս են հանում վնասակար նյութերը, որոշ դեպքերում՝ նաեւ ավելորդ հեղուկը: Այդպիսի հատկությամբ բանջարեղենների ցանկի մեջ է մտնում դդմիկը: Այն օրգանիզմից դուրս հանելով ավելորդ հեղուկը՝ ազատում է այնպիսի տհաճ երեւույթից, որը կոչվում է ցելյուլիտ: Բայց սա չի նշանակում, որ սննդակարգի մեջ կարելի է ավելացնել դդմիկը կոտլետների եւ տապակած վիճակում, այդպես նա կորցնում է իր օգտակար հատկությունները: Խորհուրդ է տրվում հիմնականում օգտագործել շոգեխաշած կամ ուղղակի թարմ հյութի տեսքով:

Ամենահամեղը ոչ մեծ, մինչեւ 20 սմ երկարության դդմիկներն են:
Դդմիկը հարկավոր է օգտագործել ոչ շատ հասուն վիճակում, որովհետեւ հասուն դդմիկները կոշտ են եւ ոչ այնքան համեղ:

Որպեսզի դդմիկը երկար պահպանվի, պետք է դասավորել պոլիէթիլենե տոպրակի կամ արծնապատ` էմալապատ ամանի մեջ եւ պահել սառնարանի ներքեւի դարակում:

Խորհուրդ չի տրվում խճողակելու կամ շոգեխաշելու համար ընտրված մատղաշ դդմիկները կեղեւազրկել:

Պտուղները հագեցած են աղեստամոքսային համակարգի աշխատանքը խթանող, փորկապությունն անցկացնող եւ նյութափոխանակությունն արագացնող բջջանյութով: Այնպես որ, նիհարելու համար այն անփոխարինելի է, մանավանդ՝ ավելորդ քաշի եւ ճարպակալության դեպքում դդմիկով նախուտեստներն արագորեն հագեցնում են մարդուն:

Դդմիկի միջուկը պարունակում է 90 տոկոս ջուր: Նրանում առկա են նաեւ բնական շաքարներ, որի շնորհիվ էլ օգտակար է նաեւ շաքարախտ ունեցողներին: Այս բանջարեղենի մեջ կան օրգանական թթուներ, հանքային նյութեր` կալիում, մագնեզիում, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, ինչպես նաեւ B1, B2, B3, B6, B9, PP վիտամիններ, կարոտին:

Դդմիկը պարունակում է նաեւ C վիտամին, որը մասնակցում է ձիգ եւ հարթ մաշկ ունենալու համար անհրաժեշտ կոլագենների արտադրությանը: Իսկ դրա մեջ եղած A վիտամինը օգտակար է ատամների եւ մազերի համար, բարենպաստ ազդեցություն է գործում տեսողության վրա:

Դդմիկի հյութը մեղմորեն ազդում է ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի վրա: Այս հյութը զգալի քանակությամբ կալիում եւ պղինձ է պարունակում, որն արժեքավոր սննդամթերք է սակավարյունության, նյարդային եւ սրտային հիվանդությունների, հիպերտոնիայի դեպքում:

Դդմիկը չափազանց օգտակար է տարեց մարդկանց համար. այն ակտիվացնում է մարսողությունը, լավացնում է ստամոքսի եւ աղիների շարժունությունն ու հյութարտադրությունը, բարերար ազդեցություն գործում արյունաստեղծման վրա, խանգարում աթերոսկլերոզի զարգացմանը:

Դդմիկը շատ օգտակար է առողջության համար: Այն կապակցում է թունավոր նյութերը եւ սահմանափակում է խոլեստերինի ներծծումը` երկուսի ավելցուկներն էլ հանելով օրգանիզմից:

Հում դդմիկը հակացուցված է բարձր թթվայնությամբ գաստրիտի եւ ստամոքսի խոցի դեպում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930