Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում անցկացվեց կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

Հունիս 17,2016 19:01

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ս/թ.  հունիսի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում անց է կացվել կլոր-սեղան քննարկում` ՌԴ բուհերի հայազգի ուսանողների և Ռուսաստանի տարածաշրջանների հայկական երիտասարդական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Վարդան Հակոբյանը, ով ընթերցել է մասնակիցներին ուղղված ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի ուղերձը, որում դեսպանն, անդրադառնալով Հայոց անկախ պետականության վերածննդին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության շուրջ աշխարհասփյուռ հայության միավորման և պետության զարգացման գործում երիտասարդության մասնակցության կարևորությունը:

Կլոր-սեղանին զեկույցներով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներ Մարիա Բաբայանը, Բաբկեն Բադալյանը, Դավիթ Ասոյանը, ինչպես նաև “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանն ու Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:

Դեսպանության դիվանագետներն իրենց խոսքում կարևորել են Ռուսաստանի հայկական երիտասարդական կառույցների և դեսպանության միջև հետագա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զեկույցներով հանդես են եկել նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանի, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հայազգի ուսանողները: Ելույթներից հետո դեսպանության դիվանագետները պատասխանել են նաև ներկաների հարցերին:

Դեսպանությունում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել է Մոսկվայից, Տվերից, Վլադիմիրից, Սմոլենսկից, Պոդոլսկից, Նովոսիբիրսկից, Աստրախանից և ՌԴ այլ քաղաքներից շուրջ 60 երիտասարդ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930