Լրահոս
Օրվա լրահոսը

Դավաճան կա քաղաքում. «Ազգ»

Հունիս 18,2016 08:16

Տեսանյութը տեւում է 11 րոպե 21 վայրկյան, այն ներկայացնում է ապրիլի մեկի` լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում, առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով (տեպլովիզոր), որով մեր որոշ հենակետեր համալրված են: Բայց սկզբից սկսենք: «Նոր Հայաստան» շարժումը, որի մեջ են մտնում, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի` «Ոտքի Հայաստան», ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի` «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունները, անցած երկուշաբթի երթ էր կազմակերպել դեպի Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նպատակն, ինչպես պարզվեց, ՄԱԿ-ին նամակ հանձնելն է: Բայց դա հեչ, նամակին կից տեսանյութ էլ հանձնեցին, որի մասին արդեն խոսեցի:

Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: ՀՀ ՊՆ-ից տեսանյութի եւ դրա տարածման հետ կապված հորդորում են դիմել ԼՂՀ ՊԲ-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչ է ասում ԼՂՀ ՊԲ-ն: Նրանք ասում են` դիմեք նրանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութը: Բայց, գրողը տանի, սա պետական գաղտնիք է, այն բացահայտվել է, ընդ որում բացահայտել են ոչ թե նրանք, ովքեր նկարահանել են, որոնք, ի գիտություն` ԼՂՀ ՊԲ-ի զինվորներ են, այլ նրանք, ովքեր տարածել են:Հա, սիրելի զինվորներ, երբ թեկուզ ջերմացույցով նկարահանում եք, թեկուզ հակառակորդին, ապա խուսափեք հայհոյելուց, շատ հնարավոր է ձեր հայհոյանքները մտնեն համացանց: Համենայն դեպս, դավաճան կա քաղաքում:

Հ. Աֆյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930