Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած 3 զինծառայողի կորստի մասին. razm.info

Հունիս 20,2016 15:45

Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu), հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել: Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս շարունակում է թաքցնել զինծառայողների մահվան փաստերը:

Աբդուլլաևը մասնավորապես նշել է, որ հունիսի 9-ի գիշերային ժամերին Ղազախի զորամասերից մեկի զինծառայող, Սալյանի շրջանի բնակիչ Աղազադե Ասիման Աբդուլլա օղլուն (Ağazadə Asiman Abdulla oğlu) սպանել է համածառայակից, 1993 թ․ ծնված, Ղազախի Ջանալլի գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Մուստաֆաև Էլեդդին Խալիդդին օղլուին (Mustafayev Ələddin Xaliddin oğlu)։ Այնուհետև Աղազադեն ինքնասպան է եղել»։

 

Նյութի մանրամասները կարդացեք  razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Փաստորեն՝ նույն վիճակն ա…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930