Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բերման ենթարկեցին Սեֆիլյանին սատարող կանանց. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 22,2016 18:45

Քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն դատարանում հետնամուտքի մոտից «Հայ կանանց ճակատի» անդամներ Սյուզան Սիմոնյանին եւ Անուշ Կարապետյանին ոստիկանական մի մեծ խումբ ուժ գործադրելով նստեցրին ոստիկանական մեքենան եւ տարան: Այս կանայք դատարանի հետնամուտքի մոտ էին կանգնել, որտեղից Ժիրայր Սեֆիլյանին ոստիկանական մեքենայով պետք է դատարանից դուրս հանեին:

_Ժիրայր-2- (1)

_Ժիրայր  _Ժիրայր-3- _Ժիրայր-4-

Jiro-dat-1

Մինչ այդ Սյուզան Սիմոնյանը պառկել էր այդ մուտքից դուրս եկող ոստիկանական մեքենայի առջեւ` կարծելով, որ մեքենայում Սեֆիլյանն է: Երբ ոստիկանները տեղեկացրին, որ սա Սեֆիլյանին տանող մեքենան չէ, կանայք նոր միայն ճանապարհը բացեցին:

Այս միջադեպից հետո, դատարանի բակում հսկողություն իրականացնող ոստիկանները հավելյալ օգնող ուժեր կանչեցին, այդ թվում նաեւ կարմիր բերետավորներ, որոնք էլ  այդ կանանց միանգամից հարկադիր կերպով տարան: Ի դեպ, մի քանի կանանց էլ քաշքշեցին, բայց նրանց չհաջողացրին տանել:

Հիշեցնենք, որ այս պահին դատարանում ընթանում է Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել-չկալանավորելու դատական նիստը:

Մեր տեղեկություններով` կանանց տարել են Ոստիկանության Զեյթունի բաժին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930