Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Նախագահականը պետք է ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ եռակողմ հանդիպման մասին». «Չորրորդ իշխանություն»

Հունիս 23,2016 12:33

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անգամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը։

– Կխնդրեի անդրադառնալ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի մասնակցությամբ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպումը։

– Որեւէ կասկած չկա, որ բանակցությունները գտնվում են վճռական փուլում, եւ առաջիկա ամիսներին կարող են տեղի ունենալ նշանակալի զարգացումներ։ Հանրապետականի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը չի ներգրավվելու կարգավորման բովանդակային քննարկումների մեջ, հերքվեցին հենց վերջինիս կողմից ստորագրված հայտարարությամբ։ Հենց բովանդակային, հակամարտության կարգավորման մանրամասների քննարկումն է եղել այս բանակցությունների առանցքը, եւ դրանով էլ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը տարբերվել է նախորդից։

Ավելին, մեջբերեմ հայտարարությունից մեկ հատված. «Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»։ Սա շատ հետաքրքիր արձանագրում է, հաշվի առնելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 20-ը կողմերի դիրքորոշումները ծայրահեղ հեռու էին իրարից։

Խոսքը վերաբերում է ոչ թե հռետորաբանությանը, այլ հենց կարգավորման հարցերի վերաբերյալ կողմերի բազմիցս հայտնած մոտեցումներին եւ դիրքորոշումներին։ Հիմա արձանագրվում է դիրքորոշումների մերձեցում, եւ այդ հանգամանքը եւս մեկ վկայություն է գործընթացի ուղղության մասին։

Հասարակությունն էլ իր հերթին չի կարող չհետաքրքրվել, թե ինչպես եղավ այդ մերձեցումը, կողմերից որ մեկը եւ ինչ ճանապարհ անցավ, որ հնարավոր եղավ խոսել դիրքորոշումներում մերձեցման մասին։ Այս հարցերը պետք է պարզաբանվեն, եւ նախագահականը պետք է ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ եռակողմ հանդիպման մասին։

Մեզ համար էլ այս պահին կարեւոր է արձանագրել, որ հայկական կողմը (նաեւ ադրբեջանական կողմը, սակայն մեզ հետաքրքրում են առաջին հերթին մերոնք) նկատո՞ւմ է մի շարք հարցերի վերաբերյալ փոխըմբռնման մասին՝ ապրիլյան արյունալի դեպքերի հետեւանքները ամբողջովին չհաղթահարած:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930