Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

ՀՀ Տավուշի մարզում անցկացվել է հերթական դիտարկումը

Հունիս 23,2016 19:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:

Տեսողական շփման և ռադիոկապի միջոցով անցկացված դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

obseԴիտարկմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում սամանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել իրենց մտահոգություններն այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը: ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել նաև ադրբեջանական կողմից արձանագրված խախտումների վիճակագրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: