Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես

Հունիս 28,2016 19:35

Հունիսի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է այցելել 2016 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վրոցլավ` մասնակցելու հայկական մշակույթի բացառիկ գլուխգործոցներից մեկի, հայ-լեհական քրիստոնեական արժեքների վրա խարսխված պատմական մշակութային ժառանգության վառ օրինակ հանդիսացող Լվով հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդեսին: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի և Լեհաստանի իշխանություններին, մշակութային կենտրոններին` Լվովի հայկական եկեղեցու հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, վերջին տարիներին նրանց ջանքերով և ֆինանսական աջակցությամբ իրականացված հսկայածավալ վերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքները ներկայացնող ցուցահանդեսի նախաձեռնության և կազմակերպման համար:

Վրոցլավում ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 4-ը, որից հետո այն կներկայացվի նաև Լեհաստանի այլ քաղաքներում:

Լեհաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930