Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածների հիշատակի օրը հարազատները ձեռագործ դիմանկարներով նշանավորեցին

Հունիս 29,2016 21:07

Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով  անհայտ կորած անձանց  ընտանիքի անդամները տարիներ շարունակ հույսի եւ հուսալքության մեջ են ապրել:  Շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպած գոբելագործության դասերի, Արարատի մարզի 9 կանայք այսօր` անհայտ կորածի հիշատակի օրվա կապակցությամբ, իրենց աշխատանքները ցուցադրեցին Տաթեւի վանական համալիրում: Այդ աշխատանքներով, ինչպես իրենք են նշում` հանրության լայն շերտերին ներկայացնում են սիրելիների կորստի հետ կապված տառապանքը հաղթահարելու իրենց սեփական փորձը:

Միջոցառումը սկսեց Տաթեւի եկեղեցում Հայր Միքայելի աղոթքով եւ «Տաթեւի վանական երգչախմբի» հոգեւոր եւ ապա հայրենասիրական երգերով: Անհայտ կորածի կին` Կարինե Թովմասյանը, իր ձեռքի աշխատանքներից  հենց Տաթեւի վանքի պատկերը նվիրեց վանական համալիրին: Անհայտ կորած Մակարյան Հրաչի կին` Մակարյան Անահիտը այս միջոցառմանը ներկայացել էր 12 աշխատանքներով, որոնց մեջ էր նաեւ ամուսնու դիմանկարը: Նրա խոսքերով ամեն պահ, երբ աշխատում էր դիմանկարի վրա` մտքով կռիվ էր տալիս ամուսնու հետ, թե ինչու իրեն մենակ թողեց ու հիմա չկա: Մասնակիցների կողքին էին նաեւ Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի եւ Երեւանի անհայտ կորածների հարազատներ:

«Աշխատանքին նվիրվելը կարծես մի միջոց էր, որ սպասումի երկար տարիների ընթացքում դատարկությունը լցնելու հետ նաեւ այլ կերպ ներկայացնելու իրենց հիմնախնդիրը: Սա նաեւ մի միջոց է, որ իրենց մասին բարձրաձայնենք` խոսենք», -ասաց Կարմիր խաչի աշխատակից Լուսինե Մկրտչյան:

Միջոցառման կազմակերպիչների խոսքերով, մոռացության դեմ պայքարելու տարբեր ուղիներ կան եւ արվեստը նման հզոր միջոցներից է, որն օգնում է մարդկանց ասել այն, ինչը հնարավոր չէ արտահայտել բառերով:

անհետ կորածներ_5 անհետ կորածներ_4 անհետ կորածներ_1 անհետ կորածներ_2

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն  էլ մեր հետ զրույցում ասաց, որ այս միջոցառումը նախանձելի գաղափար է, եւ նախ եւ առաջ այս կանայք, որոնք ինչպես ասում են «դարդի մեջ կերած են», լինի առօրյա հոգսեր, թե լինի անհայտ կորածի կարգավիճակում, իրենց աշխատանքներով ապացուցում են, որ ամենադառը ժամանակներում արվեստը միշտ եղել եւ մնում է հոգեւոր արժեք: «Այս գործերը արված չեն որովհետեւ ժամանակ է ավելացել կամ չգիտեն ինչով զբաղվել; Սա որպես հոգու ճիչ է  եւ ես հուզվեցի, երբ տեսա հարազատ դիմանկարներ: Վեդիի կանայք իսկապես կեցցեն` տաղանդավոր ազգի տաղանդավոր ներկայացուցիչներ են»:

Գոբելենի ուսուցչուհի Հասմիկ Ղուկասյանը այսօր մասնակիցներին Տաթեւ է ուղարկում, իսկ նա` ծննդատուն` լույս աշխարհ բերելու իր եւ Արման Մալխասյանի երկրորդ բալիկին: Ի դեպ, Արմանը նաեւ նկարչության դասեր է տալիս գոբելենագործ կանանց:

Նշենք, որ 1992-1994 թվականներին, Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով կան մոտ 4500 անհայտ կորած անձինք, որոնց գրանցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930