Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար. Մինչև սեպտեմբերի ավարտը Եվրամիությունը կարող է առանց վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի համար. Sputnik

Հուլիս 01,2016 13:52

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է վրացի իր պաշտոնակից Միխաիլ Ջանելիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։

Վրացի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մինչև 2016թ. սեպտեմբերի ավարտը Եվրամիությունը կարող է առանց վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի քաղաքացիների համար։

Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն իր հերթին հայտարարել է, թե Վրաստանը վստահ է, որ հարցը դրված չէ՝ կվերացվի՞ արդյոք վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, խնդիրը միայն ժամկետներն են, թե երբ է դա տեղի ունենալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031