Լրահոս
Օրվա լրահոսը

Հետո՞, ի՞նչ են անելու, գնալու-գրավելո՞ւ են Բաքուն. «Հրապարակ»

Հուլիս 07,2016 10:35

Հասարակական կազմակերպությունը կամավորականների համարագրում եւ զորավարժություն է հայտարարում։ «Մոտ 1000 հոգի գրանցվել է»,- լուրջ տեսքով հայտարարում են «փրկության ճակատի» պատասխանատուները։ Հետո՞, ի՞նչ են անելու, գնալու-գրավելո՞ւ են Բաքուն։ Չեն գնալու։ Հավաքագրվել են, որպեսզի Երեւանի կենտրոնում աղմկեն։ Ինչպես ուրիշներն աղմկում էին 92-ի ամռան-աշնանը, բայց այդպես էլ ռազմաճակատ չհասան։ Ինչ-որ տեղ՝ Գեղամա լեռներում կամ Արագածի լանջերին վարժվում էին, որպեսզի հարկ եղած դեպքում «իջնեն քաղաք»։

Պատերազմի մասին ողջ ճշմարտությունը մի օր գրվելու է։ Եվ շատ առասպելներ պսակազերծվելու, շատ անուններ կորցնելու են այսօրվա փայլը։

Ամեն մի պատերազմ իր ֆոլկլորն է ունենում։ Դա սիրելի է, քանի չի հավակնում հաստատվել, չի պարտադրվում որպես կանոնիկ։ Երբ ֆոլկլորը փորձ է անում ինքնադրսեւորվել քաղաքականությամբ, դառնում է վտանգավոր։ Իսկ երբ քաղաքական գործիչները դաշն են կռում պատերազմական ֆոլկլորի հետ, վրա է հասնում ողբերգությունը։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակյան Սամվել says:

    ՛՛Պատերազմի մասին ողջ ճշմարտությունը մի օր գրվելու է։ Եվ շատ առասպելներ պսակազերծվելու, շատ անուններ կորցնելու են այսօրվա փայլը։՛՛

    Միանգամայն ճիշտ եք, պարոն Վահրամ Աթանեսյան:Միայն մի փոքրիկ ճշտում. այդ պատմությունը բավական ժամանակ արդեն գրվում է և, ինչ խոսք, շարունակվելու է գրվել:Ի դեպ, արդեն գրվածի մեջ հիշատակվում է նաև Ձեր անունը: Իսկ ինչ վերաբերում է Բաքուն գրավելուն, ապա դա ծնվել է, Ձեր ասած՝ այսօրվա փայլը կորցրած անունների ուղեղներում: Ես նրանց ուրիշ կերպ եմ անվանում՝ նոմենկլատուրային հերոսներ: Այդ հազարը, կարող եք նաև մեկ-երկու զրո ավելացնել, գնալու են Արցախի Համրապետության սահման, Ադրբեջանի կողմից սահմանը, որպեսզի այն, նախ պաշտպանեն, և ապա, առաջին իսկ հնարավորության դեպքում, վերականգնեն Արցախի իրական սահմանը՝ ԼՂՀ ՊԲ-ի կազմում, որպես նրա առաջատար ջոկատներից մեկը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031