Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ բժշկի սխալ չեմ տեսնում». Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դատը (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 13:36

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան դեպքով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի, Անի Բաբելյանի դեմ դատական գործի առաջին նիստն էր:

IMG_6620Բժշկուհու շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Սարդարյանը նիստին չէր եկել: Դատավոր Դավիթ Բալայանն ամբաստանյալների ներկայացուցիչներին հարցրեց՝ «ինչո՞ւ չի եկել, արհամարհե՞լ է: Ձեզ է արհամարհել, մեզ է արհամարհել, հա՞»:

Մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Հակոբյանը խնդրեց մեկամսյա ժամկետ տալ իրեն՝ գործի նյութերին ծանոթանալու, քանի որ ինքը նոր պաշտպան է: Դատավորը մերժեց. «Հակոբյան, դատավորը ձեզ էդքան ժամկետ չի տրամադրի, ամբաստանյալը չի հրաժարվել իր պաշտպանից, ինքը պաշտպան ուներ, թող բարի լիներ գար: Ինքը ծանոթ է արդեն գործի նյութերին: Ես միտում եմ տեսնում ձեր կողմից՝ միտումնավոր պաշտպանը չգա, ուրիշ պաշտպան գա, որ նման միջնորդությամբ հանդես գա: Երկրորդն էլ՝ ՀՀ Քրօրը դատարանին տրամադրում է 15 օր ժամկետ՝ գործի նյութերին ծանոթանալու, ես ձեզ 1 ամիս չեմ տրամադրի: Գործի նյութերը Սարդարյանից վերցրեք, ծանոթացեք, բայց դատավորը Սարդարյանի չներկայանալը նիստին համարում է անհարգելի»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 22-ին, ժամը 14.00-ին:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Շուշանիկ Բախշյանի ընկերուհին՝ ԲԳԹ, Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն ասաց, որ հարցը վիճելի է եւ դատարանը կորոշի, թե ով է մեղավոր. «Ես գործում մտերիմ ունեմ, ճիշտ կլինի դիմեք անկախ փորձագետի, այս կամ այն կերպ իմ ցանկացած պատասխան կլինի կողմնապահ: Ես չեմ ուզում որեւէ կերպ դա ազդի ընթացող դատավարությանը: Որպես  մասնագետ՝ որեւէ կարծիք հայտնելու նպատակ չունեմ եւ ցանկություն նույնպես: Ես այստեղ եմ՝ որպես ընտանիքի անդամ: Տարիների ընթացքում ես եւ Շուշանիկ Բախշյանը, ինչպես նաեւ Բաբելյան Անին դարձել ենք մտերիմ: Այդ իսկ պատճառով այստեղ եմ անկախ իմ մասնագիտական գործից՝ որպես մտերիմ: Իսկ իմ մասնագիտական կարծիքը իմ մասնագիտական կարծիքն է»:

IMG_6629 IMG_6628 IMG_6626 IMG_6625 IMG_6623 IMG_6621 Հարցին՝ գործի մանրամասներին ծանոթ եք, տեսնո՞ւմ եք սխալ, անգործություն կամ անբարեխղճություն՝ բժշկի կողմից՝ նա պատասխանեց. «Բոլոր հարցերի պատասխանը կտա դատարանը՝ իր որոշումով: Ունեմ իմ ուրույն կարծիքը, այնուամենայնիվ, չեմ պատրաստվում այդ կարծիքը որեւէ մեկի հետ կիսել: Ես չեմ տեսնում սխալ»:

IMG_6630 IMG_6631 IMG_6632 IMG_6633 IMG_6635 IMG_6640

Մեզ հետ զրույցում բժշկուհի Վարդանյանն ասաց. «Ես այստեղ բժշկի սխալը չեմ տեսնում, բայց ես նրանց ընկերուհին եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031