Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Շվիդկոյ. «Չեմ կարծում, թե հայկական մշակույթը վատ է ներկայացված ՌԴ-ում» (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 14:18

Հուլիսի 7-ին ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ներկայացրեց թանգարանը, Կոմիտասի կյանքն ու ժառանգությունը, իսկ շրջայցից հետո Շվիդկոյը գրառում կատարեց պատվավոր հյուրերի համար նախատեսված տպավորությունների գրքում: Ապա պատասխանեց լրագրողների հարցերին:

shvidkoy8

Նա համոզված է, որ հայ-ռուսական մշակութային կապերը միշտ էլ սերտ են եղել, ու հիմա էլ վատ չեն: Խոսեց վերջերս Ռուսաստանում բացված Հայաստանի քաղաքակրթության թեմայով ցուցահանդեսի մասին, ինչը պատմում էր հայ ժողովրդի ժառանգության մասին, այնտեղ անդրադարձ կար նաեւ Հայոց ցեղասպանությանը: Պարոն Շվիդկոյի համոզմամբ, այս ամենը վկայում է, որ հայ-ռուսական մշակութային կապերը բարձր մակարդակի վրա են:

Շվիդկոյը խոսեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասին, որտեղ Ռուսաստանը ներկայացված է 5 ֆիլմով: Նա շեշտեց, որ ռուս կինոռեժիսորներն ավանդաբար ներկայանում են այս փառատոնին: «Այն, որ ռուսաստանցի ճանաչված կինոռեժիսոր Աննա Մելիքյանը Մելիքյան է եւ ոչ թե Իվանովա, ոչ մի նշանակություն չունի, միեւնույն է՝ նա ներկայացնում է ռուսական կինեմատոգրաֆիան»,-ժպտալով ասաց Միխայիլ Շվիդկոյը:

shvidkoy9 shvidkoy1

ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ պայմանավորվել են հաջորդ տարի Հայաստան հրավիրել մի քանի դրամատիկ թատրոնի ներկայացումներ Ռուսաստանից, մտադիր են ռուսական պոեզիայի երեկոներ էլ անցկացնել:

shvidkoy4 shvidkoy3 shvidkoy2

«2018-ին նշվելու է Երեւանի 2800-ամյակը եւ Առաջին հանրապետության հարյուրամյակը: Դրանք երկու կարեւոր իրադարձություններ են, որոնք արտացոլում կունենան Ռուսաստանում՝ տարբեր ծրագրերի մեջ, չէ՞ որ մեր երկրում ապրում է ավելի քանի 2 մլն հայ, որոնք ոչ միայն հայեր են, այլեւ ՌԴ քաղաքացիներ»,-ասաց ռուս պաշտոնյան: Նա չի կարծում, թե հայկական մշակույթը վատ է ներկայացված Ռուսաստանում, ասում է՝ վերջերս Հայաստանի երիտասարդական նվագախումբն է հանդես եկել այնտեղ:

«Եվ եթե «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրենը Կարեն Շահնազարովն է, խոսել այն մասին, որ հայկական մշակույթը լավ չի ներկայացված Ռուսաստանում, ճիշտ չէ»,- հավելեց Շվիդկոյը: նաեւ կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ, արժի ժամանակակից հայ գրողներին ու նկարիչներին ներկայացնել իր երկրում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031