Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Շվիդկոյ. «Հռոմի պապի այցը ուխտագնացություն էր Հայաստան» (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 15:07

Հուլիսի 7-ին ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում խոսելով Հռոմի պապի հայաստանյան այցելության մասին, Ֆրանցիսկոս պապին բնորոշեց որպես 21-րդ դարի բացառիկ ու զարմանալի մարդկանցից մեկը, որի գործունեությունը միտված է բարու, հումանիզմի գաղափարների տարածմանը: «Նա այցելեց մի երկիր, որը պաշտոնապես առաջինն է քրիստոնեություն ընդունել, ի վերջո Հռոմի պապի այցը նաեւ ուխտագնացություն էր Հայաստան»,-ասաց պարոն Շվիդկոյը:

«Ես կարծում եմ, որ այս այցը բարձրագույն իմաստով եղբայրական էր, բարեկամական էր եւ շատ կարեւոր…Հատկապես այսօր, երբ բազմաթիվ կոշտ տարաձայնություններ կան, ժամանակակից աշխարհում բազմաթիվ մարտահրավերներ կան ու ողբերգական դեպքեր, նման այցը համաքաղաքական, համամշակութային, համաքրիստոնեական միասնության առումով յուրահատուկ իմաստ է ստանում»,-համոզված է Շվիդկոյը:

Մանրամասները՝  տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031